Մեզ նոր արյուն պետք չէ. Էդուարդ Շարմազանով
Այսօր մեր թիվ մեկ խնդիրը բանակցությունների միջոցով հասնել խնդրի խաղաղ հանգուցալուծմանը,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զինված անձանց կողմից գրավելու խնդրին:
Նրա խոսքերով՝ առաջին իսկ օրվանից ԱԱԾ-ն հաճախակի պարբերականությամբ հանրությանը և լրատվամիջոցներին տեղեկություն է տրամադրում:
«Ուժային կառույցները և երեկ, և այսօր, և դրանից առաջ հիմնականում ունեցել են մի նպատակ՝ առանց արյունահեղության, խաղաղ, բանակցությունների ճանապարհով հասնել այս դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը»,- նշեց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է իշխանության կողմից իրավիճակի վերաբերյալ լռությանը, ՀՀԿ խոսնակն ասաց, որ կոնկրետ իր ՝ որպես ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ , լռությունը պայմանավորված է եղել չխոչընդոտելու խաղաղ բանակցությունները:
«Հիմա շատ նյարդային պահ է, տա Աստված, որ սերն ու հանդուրժողականությունը հաղթեն: Ես հավատում եմ, որ բոլոր կողմերում խիղճը, հանդուրժողականությունը կհաղթի և Աստծո կամոք մենք կխուսափենք հնարավորինս նոր արյունահեղություններից: Մեզ նոր արյուն պետք չէ: Հայաստանում մենք թշնամիներ չունենք, բոլորը մեր եղբայրներն են, մեր քույրերն են: Այսօր թիվ մեկ խնդիրը հնարավորինս անել ամեն ինչ, որպեսի խնդիրը խաղաղ հանգուցալուծվի: Սա է ՀՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը: Հիմա ժամանակը չէ խոսել ներքաղաքական խնդիրներից, ժամանակն է բոլորս միավորվենք, որպեսզի մեր մայրաքաղաքում, մեր հայրենիքում հայի արյուն չթափվի: Բավական է, որքան հայի արյուն է թափվել: Ոչ ոք ապահովագրված չէ սխալներից, սակայն լավագույն ճանապարհը երկխոսությունն է, միմյանց լսելը»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Նա իր ցավակցությունը հայտնեց զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքի անդամներին:
«Տեղի է ունեցել ողբերգություն, մենք կորցրել ենք մեր ժողովրդի պաշտպաններից մեկին։ Մարդ, որը հայրենիքին ծառայել է և այժմ, և արցախյան պատերազմի ժամանակ»,- նշեց Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին