ԵԽ-ն դեմ կքվեարկի առանց վիզայի Թուրքիա մուտքի թույլտվությանը
Եվրախորհրդարանը սեպտեմբերին պատրաստվում է դեմ քվեարկել առանց վիզայի Թուրքիա մուտքի թույլտվության ռեժիմին՝ զինված հեղաշրջման փորձին այդ երկրի իշխանությունների արձագանքի հետևանքով: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ԵԽ-ի իր աղբյուրին:
«Ամենայն հավանականությամբ Եվրախորհրադարանը դեմ է քվեարկելու առանց վիզայի Թուրքիա մուտքի թույլտվության վերաբերյալ փաստաթղթին»,-ասել է զրուցակիցը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսի 16-ին Ստամբուլում և ԱՆկարայում զինված հեղաշրջման փորձ իրականացվեց, ինչի հետևանքով 246 մարդ է զոհվել, ավելի քան 2 հազար մարդ ստացել է վնասվածքներ: Փորձը ձախողվեց, 10.4 հազար մարդ ձերբակալվեց, Էրդողանը հայտարարել էր, որ նրանցից 4 հազարը կալանավորվել են, որից 103-ը բանակի գեներալներ են:
Այս ամենից հետո Թուրքիայում սկսեցին խոսել մահապատժի վերականգնման անհրաժեշտության մասին: ԵՄ-ից ստացած արձագանքները բացասական էին, ինչի հետևանքով Էրդողանը փախստականներին ընդունելու վերաբերյալ նոր սպառանլիքներ է հնչեցրել, ԵՄ-ին մեղադրել երկերեսանիության մեջ:
Դրան ի պատասխան Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կոչ էր արել Անկարային զերծ մնալ ահաբեկման ու սպառնալից հռետորաբանությունից վիզային ռեժիմի լիբերալացման գործում ցանկալի արդյունքի հասնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան դադարեցրել է երկրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործունեությունը
- Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո 58 հազար մարդ կորցրել է աշխատանքը
- Թուրքիայում արտակագ դրություն է հայտարարված
- Սա վերջնական և հզոր հարվածն էր քեմալական Թուրքիային. Սաֆրաստյան
- Թուրքիան արգելափակել է WikiLeaks-ը
- Թուրքիայում պետական հեղաշրջումը դեռ շարունակվում է, խառը իրավիճակ է տիրում. Սասունյան
- Թուրքիայում կախաղան են հանել Ֆեթուլլահ Գյուլենի խրտվիլակը
- Թուրքիայում 3 մլն պետական ծառայող զրկվել է արձակուրդից