ԸՕ փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոյի խնդիրը լուծվել է.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոյի խնդիրն արդեն իսկ լուծվել է։
Թերթին հայտնի է դարձել, որ եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսուն հաջողվել է շատ ավելի մեծ գումար գտնել, քան պահանջվող 16 մլն եվրոն է։ Այս անգամ էլ խնդիր է առաջացել, քանի որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները քննարկումների ժամանակ ասում են, թե իբր մինչև առաջիկա ընտրությունները ընտրողների 10 մատների մատնահետքերի բազա հնարավոր չի լինի հավաքել։ Ներկայումս միջազգային կազմակերպությունները և ՀՀ իշխանությունները քննարկում են ընտրական համակարգի փոփոխությունների հնարավոր մասշտաբները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա