«Ամոթ չի՞». Մարիա Զախարովան՝ հայաստանցի ու ադրբեջանցի լրագրողներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայաստանցի ու ադրբեջանցի լրագրողներին կոչ է արել չտրվել սադրանքների՝ այդ թվում տեղեկատվական:
«Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ մի շարք (իհարկե, ոչ բոլոր, բայց մի քանի) հայաստանցի ու ադրբեջանցի լրագրողների դիրքրոշումը: Դուք ցանկանում եք հաղթահարե՞լ հակամարտությունը, թե՞ սրել այն՝ ձեր ճաշակով լուրեր հնարելով: Վտանգավոր զբաղմունք է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նշել է, որ ճեպազրույցի ժամանակ մի քանի լրագրողներ Ադրբեջանում, Հայաստանում և Թուրքիայում տիրող իրավիճակների մասին հարց տվեցին:
«Այն ավելի շատ նման էր քաղաքական մանիֆեստի, քան հարցի: Ստիպված ընդհատեցի այդ մենախոսությունը: Հետո այլ լրագրողներ սկսեցին իմ պատասխանից սենսացիա ստեղծել, իբր Մոսկվան ցանկանում է ԼՂ կարգավորմանը ներգրավել Անկարային: Ամոթ չի՞»,-ասել է նա:
Զախարովայի խոսքով, այս պահին, երբ իսկապես առաջընթացի հնարավորություն կա, ինչու՞ են նման բան անում:
«Արդյոք այսքան տարիներն ու այսքան զոհերը չե՞ն կարող այս հարցին պատասխանատու կերպով մոտենալու համար հիմք դառնալ: Դեռ ինչքա՞ն պետք է շարունակվի տեղեկատվական այս վաքխանալիան», - գրել է Մ. Զախարովան:
Բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ապատեղեկատվություն տարածել, լուրեր հորինելով ապակայունացնել ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ իրավիճակը, Զախարովան ևս մեկ անգամ կրկնել է. «Միջազգային գործող մեխանիզմներ կան, որոնք վրաբերում են կարգավորման գործընթացով զբաղվելուն, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Դրան զուգահեռ ոչ ոք չի արգելել երկկողմ շփումները, որոնց շրջանակներում յուրաքանչյուր երկիր կարող է քննարկել սեփական ներքին ու արտաքին քաղաքականությունը: Հարցն այն է, թե կարգավորման գործում չներգրավված երկրները ինչքանով են կառուցողական դեր խաղում: Մեծ խնդրանք՝ մի տրվեք սադրանքներին, այդ թվում տեղեկատվական»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին