Սավչենկոն կոչ է արել ուկրաինացիներին ներողություն խնդրել Դոնբասում զոհվածների համար
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ ուրկրաինացիները վաղ թե ուշ ստիպված են լինելու ներողություն խնդրել Դոնբասում զոհվածների համար: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին:
Նրա խոսքով՝ ուկրաինային բնակիչները ներողություն պետք է խնդրեն Դոնբասում զոհված հայրերի, ամուսինների, որդիների համար:
«Մենք, հնարավոր է, ստիպված լինենք ներողություն խնդրել: Ոչ թե հնարավոր է, այլ հաստատ: Պետք է ներում խնդրել և ներել, հակառակ դեպքում խաղաղություն չի լինի»,-հայտարարել է Սավչենկոն:
Նա պարզաբանել է, որ ներում պետք է խնդրել «այն մայրերից, ովքեր կորցրել են վերջին որդուն: Կարևոր չէ, թե որ կողմից»: