Խորենացի փողոցում գիշերը հանգիստ է անցել
Արդեն վեցերորդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խմբի անդամները Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ են պահում մի քանի ոստիկանների: Այս գիշերը Խորենացի փողոցում հանգիստ ու խաղաղ է անցել, ոստիկանների և գնդի մոտ հավաքված քաղաքացիների միջև բախումներ չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Հարձակման հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել չորս հոգի, սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Այս պահին պատանդ է չորս ոստիկան: Իրավասու պետական մարմինների ներկայացուցիչների և զինված խմբի անդամների միջև բանակցություններ են ընթանում՝ խաղաղ ճանապարհով հասնելու խնդրի հանգուցալուծմանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեզ նոր արյուն պետք չէ. Էդուարդ Շարմազանով
- Իշխանությունն ամեն ինչ անում և անելու է՝ հասնելու խաղաղ հանգուցալուծման. Վարչապետ
- Խորենացի փողոցը՝ նախքան ցուցարարներին հեռացնելը
- Ոստիկանությունը հեռացրեց ցուցարարներին Խորենացի փողոցից