Թուրքիայում այս օրերին հայ դպրոցականները մասնակցել են Գիմնազիադայի
Քիչ առաջ ՀՀ ԿԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ հուլիսի 11-18-ը Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացել է դպրոցականների 16-րդ համաշխարհային Գիմնազիադային, որին մասնակցել է 30 երկրի 2500 դպրոցական: Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանի պատվիրակությունը, որը կազմված էր 38 մասնակցից, հանդես է եկել 9-ը մարզաձևերում` ատլետիկա, մարմնամարզություն, լող, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, նետաձգություն, շախմատ և սուսերամարտ, արժանացել են 5 ոսկե, 2 արծաթե և 8 բրոնզե մեդալների` թիմային հաշվարկով զբաղեցնելով 10–րդ հորիզոնականը:
Panorama.am-ը զանգեց ճշտելու մանրամասները, քանի որ, պարզվում է, Թուրքիայի այս խառնակ օրերին հայաստանցի դպրոցականներ էին գտնում այնտեղ։
ՀՀ ԿԳՆ աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը հավատացրեց, թե՝ հայ դպրոցականների անվտագությունը ապահովված է եղել «նախօրոք ներկայացրած իրենց պահանջով»:
«Գրավոր տեղեկացրել ենք, նաև հեռախոսազրույց ենք ունեցել Թուրքիայում գիմնազիադայի կազմակերպիչ պատասխանատուի և Միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ, ով ազգությամբ ֆրանսիացի էր, նրանք մեզ հավաստիացրեցին, որ անմիջապես Վրաստանի սահմանից Թուրքիայի կողմ անցնելու ժամանակ կապահովվի մեր անվտանգությունը: Վրաստանի սահմանը դուրս գալուց մեզ ոստիկանների ուղեկցությամբ ավտոբուսներով տեղափոխեցին Տրապիզոն»,-ասաց նա:
Արման Այվազյանը մանրամասներ պատմեց, թե՝ մրցումներն անցկացվել են Տրապիզոն քաղաքի առանձին տարածքում, որը կոչվում է օլիմպիական գյուղ. «Ամբողջ ընթացքում մեզ հետ է եղել մարզային և քաղաքային ոստիկանապետն իրենց ծառայողներով, խիստ հսկվել են դահլիճները, որտեղ անցկացվել են մրցումները»:
Ինչ վերաբերում է հուլիսի 16-ին Թուրքիայում անցկացված հեղաշրջման փորձի ժամանակ հայ դպրոցականների այնտեղ գտնվելուն, նա ասաց, որ Տրապիզոնում դրա մասին մամուլից են իմացել. «Քաղաքում չի նկատվել ոչ մի շարժ: Մեզ՝ պատվիրակության ղեկավարներիս հավաքել են և տեղեկացրել են, որ դա առնչություն չունի Տրապիզոնի հետմ, քաղաքը բնականոն հունով իր կյանքը շարունակվում է»:
ԿԳՆ աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետը հավելեց, որ մինչ մեկնելը դպրոցականների ծնողների կողմից որևէ բողոք չի եղել՝ Թուրքիա մեկնելու առնչությամբ:
Մնում է զարմանալ ԿԳՆ նախարարության և ծնողների անհոգությամբ։ Եթե մի կողմ դնենք Թուրքիայում որևէ միջոցառման մասնակցելու հայրենասիրական կամ անձնային անհրաժեշտությունը, մնում է հարց տալ, թե՝ այդ դեպքում ինչո՞ւ Էրդողանը անվտանգ Տրապիզոն թռչելու փոխարեն օդում ապաստան էր խնդրում Գերմանիայից ու Հոլանդիայից։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան դադարեցրել է երկրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործունեությունը
- Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո 58 հազար մարդ կորցրել է աշխատանքը
- Էրդողան. Եթե 10 րոպե ավել մնայի Մարմարիսում, ինձ կսպանեին կամ կգերեվարեին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին