Հասարակություն 13:27 22/07/2016 Հայաստան

Ամբողջ Հայաստանը սադրանքի մեջ է. Ռուբեն Գևորգյանց

«Աբսուրդ է՝ հայը հային պատանդ է վերցնում՝ հանուն հայի փրկության»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը՝ խոսելով «Սասնա ծռեր» զինված խմբի  կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի վրա հարձակման ու ոստիկաններին պատանդ պահելու մասին:

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում ժամանակ առ ժամանակ նման պոռթկումներ են լինում, խոսակցություններ:

«Եթե դա կանխվեր ժամանակին, որոշ գործողություններ արվեին… Չինովնիկների վերաբերմունքը դեպի հասարակ ժողովուրդը պետք է փոխվի: Բայց ես չեմ գտնում, որ այս քայլն այդ ճանապարհներից մեկն է:  Պետք է լինել հանդուրժող, ներողամիտ իրար նկատմամբ»,- ասաց կոմպոզիտորը:

Ասուլիսին ներկա Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը  նշեց, որ երկրում անընդհատ կրկնվող դժգոհություններն ինչ-որ բան ասում են, իշխանությունները պետք է դրանից հետևություններ անեն, այսպես չի կարելի շարունակել:

«Տղաները, ովքեր գտնվում են ներսում, նրանց նկատմամբ պետք է արդար լուծում լինի, միաժամանակ մեծ հույսեր ունեմ, որ այս վիճակից դուրս կգանք առանց արյունահեղության: Բայց դրանից հետո պետք է մի բան փոխվի: Անընդհետ նման դեպքեր են կրկնվում, հարցերը չեն լուծվում, այսինքն՝ գերատեսչությունները չեն անում իրենց գործը, մարդկանց հետ չեն խոսում, ինչպես կարելի է մարդկանց ցինիզմով պատասխանել: Այս ամենը կուտակվում ու դժգոհության ալիք է բարձրանում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հարցը պետք է խաղաղ լուծում ստանա, այլապես եթե արյունահեղություն լինի,  Հայաստանի համար դժվարին ժամանակներ կսկսվեն: 

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն ասաց, որ բողոքներ միշտ էլ կան, մտավորականներն էլ ունեն, բայց պետք է ընտրել երկխոսության, զրուցելու ճանապարհը:

«Մենք այլևս զրկված ենք մի կաթիլ արյուն թափելու բարոյական իրավունքից: Ամեն նման պարագայում մեր երկիրը տաս տարով հետ է գնում»,- նշեց նա՝ հավելելով, որ հայ ժողովուրդը սիրում է հպարտանալ իր պատմությամբ, բայց չի սիրում այդ պատմությունից դասեր քաղել: 

«Մեր ժողովրդին հարիր չէ պատանդ բառը: Մեզ հետ կապ չունի այդ բառը: Ցանկանում եմ, որ էյֆորիկ վիճակում գտնվող մեր փառավոր ազատամարտիկները, որոնցով հպարտացել ենք, փառաբանել ենք,  սթափվեն, ողջամիտ լինեն, մտածեն՝ ինչու են պատանդ վերցնողի անուն վաստակում, իրենց չի սազում,  ո՞ւմ են պատանդ վերցնում՝ իրենց ազգակիցներին, եղբայրներին»,- ասաց նա:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նույնպես նշեց, որ հարցը պետք է խաղաղ հանգուցալուծում ունենա, այլապես երկիրը կտանի դրամատիկ, ցավալի իրադարձությունների:

Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի խոսքով,  պաշտոնյաները պետք է պարտադիր մի ձև, մեխանիզմ գտնեն ու հարցը լուծեն,  միաժամանկ ընդգծեց. «Մենք  կարող ենք միայն մեր թշնամու՝ թուրքի արյուն թափել»:

«Համոզված եմ, ոստիկանությունն էլ չի ուզում ընկնի այդ պատմության մեջ: Բայց հիմա բախում է գնում, որը ձեռք է տալիս միայն մեր թշնամիներին: Այս ամենը տեղի ունեցավ թուրքական բախումներից մի երկու օր անց: Կարծես սցենարը գրված լինի մեկ ուրիշ տեղ: Չնայած «Սասնա ծռեր» խմբի տղաներն ազնիվ են»,- ասաց նա:

Ռ.Գևորգյանցը ստեղծված վիճակից դուրս գալու մի քանի ելքեր է տեսնում, բայց, ըստ նրա, առաջինը՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին:

«Բայց նրանք նորանոր առաջարկություններ են անում, ինչն արդեն ջրհեղեղի է նման լինում: Պետք է բանակցեն նրանց հետ մարդիկ, ովքեր մաքուր են՝ Վազգեն Մանուկյան, Կոմանդոս, Վիտալի Բալասանյան, ֆիդայիններ»,- նշեց  Կինեմատոգրաֆիստների միության նախագահը:

Խոսելով ՊՊԾ գնդի տարածքում հավաքված քաղաքացների մասին, Ռ. Գևորգյանցն ասաց, որ նրանց մեջ շատ են սադրիչները՝ տարբեր տեղերից:

«Հայաստանը լեցուն է շպիոններով, տարբեր երկրներից լցված են, ինչ ասես անում են: Ամբողջ Հայաստանը սադրանքի մեջ է, այս հողակտորն են ուզում վերցնել: Մեր ղեկավարներն այդքանն իմանալով՝ պետք է ժողովրդի հետ լինեն, ձեռք մեկնեն ժողովրդին»,- նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ չէ, որպեսզի մտավորականները  խաղաղության կոչերով գնան և դիմեն այդ մարդկանց հենց տեղում,  Ռ.Գևորգյանցն ասաց, որ դա թատրոնի կլինի: Մկրտիչ Մինասյանը հավելեց, որ այնտեղ հավաքվածներից ոչ բոլորն են ճանաչում մտավորականներին, չեն լսի մտավորականի խոսքը. «Այնտեղ բոլորովին այլ մթնոլորտ է: Երբ խոսես վատ բաների մասին, քեզ կլսեն, հենց մի քիչ չափավոր բաներ ասես, չեն լսի: Ամբոխն իր կանոններն ունի»:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով, պետք է հանդարտացնել մարդկանց, ոչ թե հրահրել, մինչդեռ կան մարդիկ, ովքեր ավելի են սրում իրավիճակը:

«Երկկողմանի եմ սա ասում: Զարմանալի է, թե ինչու ոստիկանությունը սկսեց  ուժ կիրառել, չնայած իրավունք ունի, երբ իր վրա հարձակվում են:  Ցավալին այն է, որ ոստիկանների վրա քարեր են նետում: Նրանք էլ են հայ»,- ասաց  նա:

Նշենք, որ Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահների խորհուրդը նաև հայտարարություն է տարածել` հորդորելով ողջ ժողովրդին համախմբվել, լրջորեն խորհել ժողովրդի համար բախտորոշ ժամանակում ծառացած խնդիրները շուտափույթ  և միայն անարյուն ճանապարհով լուծելու  մասին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}