Դաջվածքի համար ուղևորին իջեցրել են օդանավից
Շվեդիայի մայրաքաղաքից դեպի Կրետե կղզում գտնվող Իրակլիոն քաղաք թռչող օդանավից իջեցրել են մի տղամարդու, ում մարմնի վրա դաջվածք է եղել: Բորդուղեկցորդուհին դաջվածքը նմանեցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշին և հրաժարվել է այդ տղամարդու հետ նույն ինքնաթիռով թռչել:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, արդյունքում օդանավի կապիտանը որոշել է տղամարդուն իջեցնել այդ չվերթի օդանավից: Տղամարդու ինքնության ու ավիաընկերության վերաբերյալ տվյալներ չեն հրապարակվում:
Իրավապահ մարմիններից լրատվամիջոցին ասել են, որ օդաչուն իրավասու է հեռացնել կասկածելի մարդկանց: