Նիսի տեսահսկման ծառայությունները հրաժարում են ջնջել ահաբեկչության տեսագրությունները
Նիսի տեսահսկման ծառայությունները հրաժարվել են ջնջել հուլիսի 14-ին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված տեսաձայնագրությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզի դատական ոստիկանության հակաահաբեկչական բաժինը Նիսի տեսահսկման ծառայություններից պահանջել էր ջնջել բոլոր տեսագրությունները՝ ահաբեկչության հետ կապված, որպեսզի խուսափեն դրանց անվերահսկելի տարածումից: Այդ պահանջը շփոթություն էր առաջացրել քաղաքի տեսահսկման կենտրոնի աշխատակիցների մոտ:
Նիսի իշխանությունների շահերը ներկայացնող իրավաբան Ֆիլիպ Բլանշետը հայտարարել էր, որ քաղաքը չի բավարարում հակաահաբեկչական բաժնի պահանջը:
Նա մտադիր է դիմել Նիսի դատախազին և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ազատության ազգային հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով պահպանել քաղաքի տեսախցիկների ձայնագրությունը:
Այս պահին Նիսում ահաբեկչության հետևանքով վիրավորված 12 մարդ շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, գրում է «Ռիա նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին: Զոհվել էր 84 մարդ։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակման պատասխանատվությունը վերցրել էր իր վրա:
Հարակից հրապարակումներ`
- Նիսի ահաբեկչության հետ կապված 5 մարդ ձերբակալվել է
- Նիսի ահաբեկչությունից հետո հինգ երեխա գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում
- Նիսում կատարաված ահաբեկչության պատասխանատվությունը «Իսլամական պետությունը» վերցրել է իր վրա
- ԶԼՄ-ները հրապարակել են Նիսի ահաբեկչի լուսանկարը