«Սանիթեք». 2 տարվա ընթացքում ֆինանսական մեծ կորուստներ ենք ունեցել
Հուլիսի 17-ից 22-ը Երևանի Էրեբունի վարչական շրջանում քաղաքացիների կողմից վնասվել է «Սանիթեք» ընկերության 8 աղբաման, որոնցից 3-ը այրվել է և վերանորոգման ենթակա չէ:
Արդյունքում «Սանիթեքը» մեծ նյութական վնասներ է կրել: Միևնույն ժամանակ նույն վարչական շրջանում ավելի քան 20 աղբաման տեղահանվել է նախատեսված վայրերից՝ օգտագործվելով որպես բարիկադներ և խոչընդոտելով սանմաքրման և աղբահանության աշխատանքների պատշաճ իրականացմանը:
«Սանիթեք» ընկերությունը դիմում է Երևանի բնակիչներին և հորդորում նրանց չվնասել այլոց մասնավոր սեփականությունը հանդիսացող գույքը: «Սանիթեք» ընկերությունը, աշխատելով հանրային ծառայության՝ մասնավորապես սանմաքրման և աղբահանության ոլորտում, խնամքով ու հոգատարությամբ է ծառայում Երևանին՝ ակնկալելով համարժեք վերաբերմունք Երևանի բնակիչներից:
««Սանիթեք» ընկերությունը 2 տարի է, ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում և այս ընթացքում ֆինանսական մեծ կորուստներ է գրանցել՝ Երևանի վարչական շրջաններում տեղադրված ընկերության հարյուրավոր աղբամանները դիտավորյալ կամ անզգուշությամբ վնասելու պատճառով»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Panorama.am-ի կողմից ավելացնենք. մեզ որքան հիացնում «Սանիթեքի»՝ իր աղբամանների վնասվածքներին հետևելու հետևողականությունը, նույնքան և ավել՝ զայրացնում է իր ուղղակի պարտականությունները չկատարելը։ Խոսքը Մաշտոցի պողոտայի գետնացումը չմաքրելու մասին է։ Ըստ քաղաքապետարանի պատասխանի՝ այն պայմանագրով, որ կնքել են քաղաքապետարանն ու «Սանիթեքը», գետնացման մաքրությունը պիտի լիներ «Սանիթեքի» հոգսը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին