Սորոսը Եվրոպայում նոր ցնցումներ է կանխատեսում՝ կապված միգրանտների հետ
Մոտ ապագայում Եվրոպային սպասվում են նոր ցնցումներ՝ կապված միգրանտների հետ: Այս մասին Corriere della Sera–ին տված հարցազրույցում ասել է միլիարդատեր Ջորջ Սորոսը, գրում է Գազետա.ռու-ն:
Նրա խոսքերով՝ թեև միգրացիոն ճգնաժամը թուլանում է, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում։ Ըստ նրա՝ շուտով փախստականների թիվը նորից կաճի, իսկ նրանց նկատմամբ եվրոպացիների վերաբերմունքը կվատանա։
Եվրամիությունը կանգնած է «մահացու վտանգի» առաջ հիմնականում միգրացիոն ճգնաժամի պատճառով, դրա համար անհրաժեշտ է այն հրատապ լուծել։ Սորոսը կարծում է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձը կմեծացնի անորոշությունը և կբարդացի Բրյուսելի և Անկարայի գործարքը, որի արդյունավետությանը նա առանց այդ էլ կասկածում էր։
Մեկնաբանելով ռուս–թուրքական հաշտեցումը, Սորոսը նշել է. «Պարզ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է ինչ–որ կերպ հաշտվել Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի հետ։ Ես չգիտեմ, թե որոնք են նրա դրդապատճառները։ Հնարավոր է, նա ուզում է հավասարակշռող գործոն դառնալ Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերություններում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան