Մխիթարյանն իր առաջին գոլն է խփում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում
Չինաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր ընկերական խաղում ուժերն է չափում Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Մանկունյանցիների գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում և թիմը զիջում է 1:3 հաշվով:
«Բորուսիայի» կազմում 19-րդ րոպեին հաշիվը բացել է Գոնսալո Կաստրոն, 35-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով իր թիմի առավելությունը կրկնապատկել է Պյեր Էմերիկ Օբամեյանգը, իսկ ընդմիջումից հետո հաշիվը 3:0 է դարձրել Ուսման Դեմբելեն:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում միակ գոլի հեղինակը դարձել է Հենրիխ Մխիթարյանը: Մատայի փոխանցումից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը գնդակն ուղարկել է դատարկ դարպասը` մանկունյանցիների կազմում խփելով իր առաջին գոլը:
Հանդիպումն ընթացքի մեջ է: