Տարածքների հանձնումը կբերի ոչ թե խաղաղության, այլ պատերազմի վերսկսման. «Առավոտ»
«Ռուսական կողմն ասաց, որ փոխզիջումների տարբերակով Արցախի հարցի լուծումը ժամանակավորապես առկախվում է։ Ռուսական կողմը, որը հիմնական պնդողն է հողեր հանձնելու հարցի, հասկացավ, որ ներկայիս վիճակում չի կարող դա պնդել, որովհետև երկու հազար մարդ է հավաքվում (նկատի ունի՝ Խորենցիում-խմբ.)։ Եթե Արցախի հարցը լինի, առնվազն մի քանի անգամ ավելի շատ կհավաքվեն»,-խոսելով ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի՝ իշխանության կողմից տարածքները չհանձնելու հայտարարություն անելու պահանջի մասին՝ «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ ասել է քաղաքագետ Արա Պապյանը։
Նրա խոսքով. «Եթե դրվեց Արցախի հողեր հանձնելու հարցը, վստահեցնում եմ՝ բանակում, ոստիկանությունում, իշխանական ապարատում որոշումները կընդվզեն՝ ելնելով իրենց շահերից։
Արցախի ղեկավարությունը դեմ կլինի, որովհետև հասկանում է՝ նման բանից հետո Ղարաբաղ չի լինի։ Մենք էլ հասկանանք, որ դրանից հետո նաև Հայաստան չի լինի»։
Ըստ Արա Պապյանի՝ տարածքների հանձնումը կբերի ոչ թե խաղաղության՝ ինչպես ասում է իշխանությունը, այլ պատերազմի վերսկսման։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա