Թուրքիայում ձերբակալվել է Գյուլենի զարմիկը
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է նախագահ Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկը: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ֆրանս պրեսսին:
Մուհամմեդ Սայիդ Գյուլենը ձերբակալվել է Թուրքիայի արևելքում գտնվող Էրզրում քաղաքում: Ըստ աղբյուրի, նրան մտադիր են տանել Անկարա: Տեղեկատվություն, թե ինչում է մեղադրվում Գյուլենի ազգականը, և այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են հուլիսի 16-ին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի իշխանությունները Գյուլենի հետ կապ ունեցող 24 ԶԼՄ-ի զրկել են արտոնագրից
- Թուրքիայում կախաղան են հանել Ֆեթուլլահ Գյուլենի խրտվիլակը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին