«Հույս ունեմ՝ երկու կողմերն էլ իրենց մեջ ուժ կգտնեն այս ամենին վերջ տալու». Թամոյան
«Այս միջադեպը մեզ մտահոգում է, տխրեցնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ազիզ Թամոյանը՝ ներկայացնելով ազգային փոքրամասնությունների դիրքորոշումը Երևանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:
««Սասնա ծռերի» տղաները պիտի մտածեն հետևանքների մասին, պետք է մտածեն, որ մեր թշնամիների ջրաղացին ջուր չլցնեն, եղբայրասպանությամբ չուրախացնենք նրանց, չի կարելի: Հույս ունեմ՝ երկու կողմերն էլ իրենց մեջ ուժ կգտնեն այս ամենին վերջ տալու, կնստեն սեղանի շուրջ՝ փոխզիջման կգնան»,-ասաց Թամոյանը:
Հանդիպմանը ներկա «Պոնտի» հունական համայնքի երիտասարդական թևի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլայիդին նույնպես նշեց, որ հարցը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի, սակայն միայն ժողովրդի կամքով. «Ես լինում եմ Խորենացիում, բազմիցս նկատել եմ, որ անօրինականություններ են տեղի ունենում ակտիվիստների նկատմամբ և այդ ամենը մնում է անպատասխան: Մեր համայնքը մերվել է հայ ժողովրդին, մեր համայնքում էլ կան տարբեր կարծիքներ, տարաձայնություններ, սակայն մի հարցում հույն երիտասարդները համակարծիք են, հողերի հանձնման մասին խոսք չի կարող լինել»:
Իսկ վերաբերում է մինչ երեկ՝ քաղաքական կուսակցությունները լռությանը Նիկոլայ Նիկոլայիդին նշեց. «Տպավորությունն այնպիսին էր, որ բոլորը սպասում էին նախագահի հայտարարությանը, տեսնեին ինչ կասի, նոր իրենք խոսեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին