ՌԴ զինվորականները Լաթաքիա են տարել մոտ 1.5 տոննա մարդասիրական օգնություն
Ռուս զինվորականները Լաթաքիա են տարել շուրջ 1,5 տոննա մարդասիրական օգնություն՝ Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների և քաղաքի ռուսալեզու բնակչության համար: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին է հայտնել Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչ Կիրիլ Սավինը:
Օգնությունը բաժանվել է քաղաքի մշակույթի տանը՝ համերգից հետո: Այդ ընտանիքները ստացել են ձկան և մսի պահածոներ, մակարոնեղեն, հացահատիկեղեն, շաքարազվազ և թեյ: Երեխաներին էլ նվերներ է բաժանվել՝ գրենական պիտույքների տեսքով:
«Հումանիտար ակցիան անցկացվել է ոչ սովորական՝ մշակութային ձևաչափով: Այդ ֆորմատը, կարծում եմ, մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք սկսում ենք ավելի լավ հասկանալ մեկս մյուսիս»,-ասել է Սավինը:
Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Հադր Աս-Սալիմը նշել է, որ Սիրիան ակտիվորեն փոխգործակցում է ՌԴ զինվորականների հետ և նմանատիպ միջոցառումներն ամրապնդում են ահաբեկչության դեմ երկու երկրների համագործակցությունը:
«Կարծում եմ, որ մշակութային համագործակցություն ոչ պակաս կարևոր է, քան ռազմականը, քանի որ այսօր Սիրիայում նաև մշակութային պատերազմ է ընթանում ահաբեկիչների հետ: Այդ պատճառով էլ ուզում եմ նշել, որ այս ակցիան շատ դրական է Ռուսաստանի հետ համագործակցության համար՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում»,-հայտարարել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան