Շերեմետի սպանության հիմնական վարկածը մեկն է
Հայտնի լրագրող Պավել Շերեմետի սպանության հիմնական վարկածը, ըստ նախաքննության, մնում է նրա մասնագիտական գործունեությունը: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի Ազգային ոստիկանությունը, տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:
Ըստ գերատեսչության, իրավապահները շարունակում են տարածքի տեսախցիկներից շարունակում են հանել և ուսումնասիրել տեսանյութերը, որոնք կարող են օգնել նախաքննությանը: Միաժամանակ, հաստատման փուլում է տեսախցիկների տեսադաշտում հայտնված մարդկանց ինքնությունը:
Ոստիկանությունից նաև հայտնել են, որ լրագրողի սպանության բացահայտման նպատակով ստեղծված խմբում աշխատում է 50 մարդ:
Հիշեցնենք՝ Շերեմետը մահացել էր հուլիսի 20-ին Կիևում մեքենայի պայթյունի հետևանքով: Մեքենան պատկանել է Շերեմետի կնոջը՝ «Украинская правда» պարբերականի ղեկավարա Ալյոնա Պրիտուլին:
Ավելի վաղ առաջ էր քաշվել Շերեմետի սպանության մի քանի վարկած:
Հարակից հրապարակումներ`
- Առաջ է քաշվել Շերեմետի սպանության մի քանի վարկածներ
- Լրագրող Պավել Շերեմետը պայթյունից հետո կենդանի է եղել. Ականատես
- Կիևում սպանվել է հայտնի լրագրող
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին