Հայկ Գասպարյանը հաղթեց ադրբեջանցուն և ոսկե մեդալ նվաճեց
Հուլիսի 21-26-ը Մոսվայում ընթանում է կունգ ֆուի աշխարհի 5-րդ առաջնությունը: Այսօր Հայաստանը ներկայացնող 55 կգ քաշային Հայկ Գասպարյանը դարձել է 17-19 տարիքային խմբի հաղթող: Եզրափակչում հայ մարզիկը պարտության է մատնել ադրբեջանցի Օմար Ալահվերդիևին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կունգ ֆուի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը զրկվել էր աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից` 2015 թ. Լվովում տեղի ունեցած միջադեպի համար, երբ ադրբեջանցի կունգֆուիստները հարձակվել էին Հայաստանի ներկայացուցիչների վրա, սակայն ներողություն խնդրելուց հետո Միջազգային ֆեդերացիան սադրիչ հարևաններին, ի վերջո, տվել էր մասնակցության իրավունք: