
Պատանդ ոստիկաններից երկուսն ազատ են արձակվել
Պատանդ պահվող ոստիկաններից երկուսը՝ լեյտենանտ և սերժանտ, արդեն ազատ են արձակվել: Նրանք շուտով կմիանան իրեն ընտանիքներին: Բարձրաստիճան մյուս երկու ոստիկանները՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատ կարձակվեն մամուլի կետ ստեղծելուց հետո:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ զինված խմբի անդամները հանդիպել են է ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ: Որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: