Մյունխենի հրաձիգը ծագումով Իրանից է
Գերմանիայի Մյունխեն քաղաքի առևտրային կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 9 մարդ, 16 մարդ հոսպիտալացվել է: Ոստիկանությունը հայտարարել է, որ կրակել է 18-ամյա ծագումով իրանցի: Պատճառները դեռևս հայտնի չեն: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ոստիկանության տվյալներով, կրակողը եղել է միայնակ և, հավանաբար, ինքնասպան է եղել:
Մյունխենի ոստիկանությունը կարծում է, որ նա ատրճանակ է գործածել: Հարձակումից հետո նա հայտնվել է քաղաքացիական պարեկային ծառայության աշխատակիցների կրակի տակ: Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են նրա մարմինը:
«Ներկա պահին ունեցած տվյալներով, կասկածյալը Մյունխենի 18-ամյա բնակիչ է, ծագումով Իրանից»,- լրագրողներին հայտնել է Մյունխենի ոստիկանապետը:
Երեկ երեկոյան զինված մարդը կրակել է Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում:
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենի հարձակումը կասկածվում է որպես ահաբեկչական
- Մյունխենի առևտրային կենտրոնում․ կրակոցներից կան 10 վիրավոր ու սպանվածներ