«Փաստինֆո». Պատանդի կարգավիճակից ազատ արձակվեցին նաև բարձրաստիճան ոստիկանները
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ զինված խումբն ազատ է արձակել նաև հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապես Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ զինված խմբի անդամները հանդիպել են ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ: Այդ բանակցությունների շրջանակում ավելի վաղ ազատ էին արձակվել երկու ոստիկան, այժմ ՝ ևս երկուսը: Վարդան Եղիազարյանի և Վալերի Օսիպյանի ազատ արձակման պայմանը՝ մամուլի կետի ստեղծումն էր:
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյանը մանրամասներ է ներկայացնում Եղիազարյանի ու Օսիպյանի ազատ արձակման պայմանի մասին
- Պատանդ ոստիկաններից երկուսն ազատ են արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին