Հալեպում պայթյունի զոհ են դարձել տասնյակ զինվորականներ
Սիրիական բանակի առնվազն 38 զինծառայող զոհվել է նախօրեին Հալեպում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Rosbalt-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում Մարդու իրավունքների մոնիտորինգի կենտրոնը:
«ԱԹուվար աշ-Շամ» ընդդիմադիր զինված խմբավորումը թունել է փորել Հալեպի նախկին ճանապարհային ոստիկանության շենքի տակով: Խմբավորումը YouTube-ում տեսանյութ է տեղադրել՝ իր անդամների մասնակցությամբ, ովքեր պայթուցիկ են դնում թունելում: Տեսանյությում երևում է նաև ծխի մեջ հայտնված շենքը:
Կառավարական ուժերը ռուսական ավիացիայի օգնությամբ վերջին շաբաթներին ուժեղացրել են Հալեպում հակառակորդների վրա ճնշումը և շրջապատել են քաղաքի վերահսկվող տարածքները, որտեղ մնում և աղետից տառապում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ:
Հարակից հրապարակումներ`
- Հրթիռակոծվել է Հալեպի հանրային պարտեզը. «Արևելք»
- Հալեպում կոալիցիայի օդային հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
- Ահաբեկիչները կրակել են Հալեպի թաղամասերի և օդանավակայանի ուղղությամբ
- Հրթիռակոծվել է Հալեպի հայաբնակ թաղամասը