Վիտալի Բալասանյանը մանրամասներ է ներկայացնում Եղիազարյանի ու Օսիպյանի ազատ արձակման պայմանի մասին
«Սասնա ծռեր» զինված խմբի և իրավապահների միջև բանակցությունների միջնորդ հանդիսացող Վիտալի Բալասանյանը քիչ առաջ «Շանթ» հեռուստաընկերության եթերում մանրամասներ ներկայացրեց կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության և իրականացվելիք գործողությունների մասին:
Բալասանյանի փոխանցմամբ՝ շարքային երկու ոստիկաններ առանց որևէ պայմանի ազատ են արձակվել Էրեբունու ՊՊԾ տարածքից:
Ըստ նրա, այժմ պայմանավորվածություն կա լրատվամիջոցների ներկայությունն ապահովել չեզոք գոտում, որը վերահսկվում է ոստիկանության և ԱԱԾ կողմից՝ շուրջօրյա լրատվություն ապահովելու նպատակով:
Նա նշեց, որ լրատվական կենտրոնի հիմնումից հետո ազատ կարձակվեն մյուս երկու պատանդները՝ Եղիազարյանն ու Օսիպյանը:
«Դա ոչ թե փոխանակում է, այլ քայլ է, որը կատարվել է մեր բոլորի կողմից՝ իմ միջնորդությամբ»:
Հիշեցնենք, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ Վարդան եղիազարյանը ի թիվս այլ ոստիկանների՝ մի քանի օր է ոստիկանության Էրեբունու ՊՊԾ տարածքում պատանդի կարգավիճակում են պահվում «Սասնա ծռեր» զինված խմբի ներկակացուցիչների կողմից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան