Սերժ Սարգսյանը հրահանգել է իրավապահներին` ուժ չկիրառել. Բալասանյան
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հասարակությանը, զինված խմբի տղաներին, ովքեր այս պահի դրությամբ խոհեմ գտնվեցին, որ կրակելն ինչ-որ արդյունքի չի բերելու»,-ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը:
«Կարող եմ վստահ ասել, որ այսօր առավոտյան՝ ժամը 11-ին ես անձամբ եղել եմ Հանրապետության նախագահի մոտ, նա տվել է համապատասխան հանձնարարականներ բոլոր իրավապահ մարմիններին ՝ ուժ չկիրառելու մասին: Ես տղաներին ասել եմ՝ նրանք, ովքեր զենք կօգտագործեն, կրելու են համապատասխան պատիժը: Կարճ ժամանակում մենք պետք է լուծում տանք, այսօր, վաղը պետք է զենքերը վայր դնեն»,-ասաց նա:
Բալասանյանը զենքով հեղաշրջումն անընդունելի է համարում:
«Մի պահ պատկերացրեք՝ զինված խմբի նպատակները կատարվում են և իշխանությունը հրաժարական է տալիս, 3 ամիս հետո հարյուր հոգի կզինվեն ու կասեն՝ ձեր իշխանությունը չենք ընդունում: Որևէ ձևով զինված հեղաշրջումը բացառվում է։ Զինված ուժերը մեր երկրի անվտանգության ապահովման համար են»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյան. «Սասնա ծռերի» անդամները պետք է զենքերը վայր դնեն
- Բալասանյան. Հողերը հանձնելու մասին Սերժ Սարգսյանը որևէ քննարկում չի արել
- Վիտալի Բալասանյան. Ժիրայր Սեֆիլյանն ու զինված խմբի անդամների մի մասը չեն պահանջում Ս.Սարգսյանի հրաժարականը
- Վիտալի Բալասանյանը մանրամասներ է ներկայացնում Եղիազարյանի ու Օսիպյանի ազատ արձակման պայմանի մասին
- Սերժ Սարգսյան. Կոչ եմ անում զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան