Մյունխենի հարձակումը կասկածվում է որպես ահաբեկչական
Ժամեր առաջ Գերմանիայի Մյունխեն քաղաքի կրակոցները, որ տեղի են ունեցել առևտրային կենտրոնում, կասկածվում է, որ կարող է լինել ահաբեկչական հարձակում։ Այս մասին հայտնել է Մյունխենի ոստիկանության մամլո խոսնակը։ նա հայտարարել է, որ կան զոհեր, առայժմ նշվում է 6 զոհի մասին։
Ոստիկանությունը մարդկանց հորդորում է ոստիկանության գործողությունների լուսանկարներ ու տեսանյութեր չտարածել համացանցում և կրկին մարդկանց հորդորում է մնալ տներում։
Ինչպես գրում է Deutsche Welle-ն, ոստիկանությունը հայտնել է, որ կան չհաստատված տեղեկություններ, որ հնարավոր է նաև բռնություններ տեղի ունենան քաղաքի կենտրում։
Նշվում է, որ ոստիկանությունը փնտրում է 3 կասկածյալների։
Թվիթերում տարածվել է #offentur հեշթեգը, որով մարդիկ ապահով ապաստան են առաջարկում Մյունխենում գտնվողներին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աջակցություն է հայտնել Գերմանիային՝ նշելով, որ դեռևս հստակ չգիտենք, թե ինչ է կատարվում այնտեղ, սակայն պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենի առևտրային կենտրոնում․ կրակոցներից կան 10 վիրավոր ու սպանվածներ
- Նիսի տեսահսկման ծառայությունները հրաժարում են ջնջել ահաբեկչության տեսագրությունները
- Նիսի ահաբեկչության հետ կապված 5 մարդ ձերբակալվել է