ՊՊԾ գնդի տարածքում զինված խմբի անդամը օդ կրակեց
Մինչ ՊՊԾ գնդի տարածքում լրագրողները զրույցում էին «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ, նրանցից մեկը մի քանի անգամ օդ կրակեց: Արցախի հերոս, Արցախի ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ով նույնպես ՊՊԾ գնդի տարածքում է, զայրացավ, կոչ արեց լրագրողներին, որ հատկացված տարածքից այն կողմ չանցնել:
Նախքան այդ, խմբի անդամներից մեկը հայտարարեց, որ եթե լրագրողները համաձայնվեն, կկրակեն երկինք. «Ձեր ազատության, ազատ խոսքի համար ուզում ենք զարկ տալ երկինք, լուսավորել երկինքը, պատրաստ ե՞ք, չեք վախենա»:
Սակայն Վիտալի Բալասանյանը զայրացավ ու չթողեց:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից: Իսկ թե ինչպիսին էր գնդի տարածքը ներից՝ տեսանյութով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան