Բալասանյան. Հողերը հանձնելու մասին Սերժ Սարգսյանը որևէ քննարկում չի արել
Բոլորը պետք է մտածեն, որ զինված հարց չեն լուծում,- ոստիկանության՝ զինված խմբի կողմից զավթած ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի հերոս, Արցախի ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը.- Զինված ուժերը նրա համար են, որպեսզի մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանեն:
Բալասանյանն ասաց, որ ՀՀ նախագահի հրաժարականի պահանջումը պայմանավորում են իբր հող հանձնելու մտադրությամբ:
«Արցախի Հանրապետություն Հայաստանի Հանարապետության նախագահի կատարած վերջին այցի ընթացքում հող հանձնելու տարբերակ չի քննարկվել: Այդպիսի հարց չի բարձրացվել: Սերժ Սարգսյանը հանդիպել է 4-5 խմբի հետ, վերջին խումբը եղել ենք մենք, կարող եմ մեկ առ մեկ ասել՝ ովքեր են մասնակցել»,-ասաց նա:
Բալասանյանը թվարկեց քննարկումների մասնակիցների անունները՝ Արցախի նախագահ Բակո Սահակյան, Արցախի թեմի առաջնորդը՝ Պարգև Սրբազան, Արկադի Կարապետյան, Ժաննա Գալստյան, Ռազմիկ Պետրոսյան, Համլետ Գրիգորյան, Օլեգ Եսայանը, Արկադի Ղուկասյանը և այլք:
«Այդպիսի հարց չի քննարկվել: Սերժ Սարգսյանն ասել է՝ ուզում եմ լսել ձեր կարծիքը, լուծման ինչ ուղիներ եք տեսնում: Ես անձամբ հարց եմ տվել՝ պարոն նախագահ, կա՞ որևէ ուժ, պետություն, մարդ, որը Ձեզ վրա ճնշում է գործադրում կամ պարտադրում, ինքը ասել է՝ ոչ ու չի լինելու»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյան. Ժիրայր Սեֆիլյանն ու զինված խմբի անդամների մի մասը չեն պահանջում Ս.Սարգսյանի հրաժարականը
- «Սասնա ծռեր»-ը հերքեցին հանձնվելու մասին լուրը
- Սերժ Սարգսյան. Կոչ եմ անում զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան