Թուրքիայի փոխվարչապետ. Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ ժողովրդավարության սկզբունքներին
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Սիմսեկը G20-ի հանդիպման շրջանակում հայտարարել է, որ իշխանությունները հեղաշրջման փորձից հետո հետագայում էլ հավատարիմ են մնալու ժողովրդավարական սկզբունքներին: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Ամենասկզբում ես ուզում եմ ասել, չնայած անցած շաբաթ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին, Թուրքիան շարունակելու է խստորեն հետևել ժողովրդավարական սկզբունքներին»,-ասել է նա:
G20-ի երկրների ֆինանսների նախարարների ու ԿԲ ղեկավարների նիստին, թուրք պաշտոնյան հայտարարել է, որ այդ ոլորտում շատ բան չի փոխվել:
Աղբյուրը հիշեցնում է Թուրքիայի ՆԳ նախարարի հայտարարությունը, որ զինված հեղաշրջման փորձից հետո իշխանությունները չեղյալ են հայտարարել 11 հազար քաղաքացիների անձնագրեր:
Իշխանությունները հայտարարել են 1669 ուսումնական հաստատություն փակելու մտադրության մասին, քանի որ դրանք կապ ունեն Ֆետհուլա Գյուլենի հետ: Նրա անունը կապում են հեղաշրջում կազմակերպելու մեջ, սակայն Գյուլենը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում այս օրերին հայ դպրոցականները մասնակցել են Գիմնազիադայի
- ԵԽ-ն դեմ կքվեարկի առանց վիզայի Թուրքիա մուտքի թույլտվությանը
- Թուրքիան դադարեցրել է երկրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործունեությունը
- Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո 58 հազար մարդ կորցրել է աշխատանքը
- Թուրքիան փաստաթղթեր է ուղարկել ԱՄՆ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման համար
- Թուրքիայի իշխանությունները Գյուլենի հետ կապ ունեցող 24 ԶԼՄ-ի զրկել են արտոնագրից
- Թուրքիայում կախաղան են հանել Ֆեթուլլահ Գյուլենի խրտվիլակը
- Անկարայում հեռուստաընկերության վրա հարձակման մասին տեսանյութը հայտնվել է ցանցում
- Անկարայում կրակոցներ են, քաղաքի վրա՝ ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ (ժամանակագրություն)