Նյու-Յորքում Զիկա վիրուսով առաջին երեխան է ծնվել
Նյու-Յորքում ծնվել է Զիկա վիրուսով վարակված առաջին երեխան: Korrespondent-ը գրում է, որ այս մասին հաղորդել է քաղաքի առողջապահության բաժանմունքն իր թվիթերյան էջում:
Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ երեխայի մայրը Զիկա վիրուսով վարակվել է տարածաշրջան ուղևորությունից հետո, որտեղ հիվանդությունն ակտիվորեն տարածված է:
Մանրամասն տվյալները երեխայի և նրա մոր մասին բժիշկները չեն տրամադրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում Զիկա վիրուս է հայտնաբերվել մոտ 400 հղի կնոջ մոտ: Հունիսին հայտնի էր դարձել, որ Զիկա վիրուսի հետևանքով ԱՄՆ-ում արատներով երեք երեխա է ծնվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա