«Սասնա ծռեր»-ը հերքեցին հանձնվելու մասին լուրը
ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հերքեց լուրը, իբր իրենք պատրաստվում են հանձնվել:
«Մենք չենք պատրաստվում ոչ մի հատ զենք ցած դնել»,-լրագրողների հետ զրույցում ավելացրեց խմբի անդամ Արայիկ Խանդոյանը:
Վ. Ավետիսյանը, անդրադառնալով Փաշինյանի մասին հարցին, ասաց.
«Ես հորդորում եմ վերջ տալ անձնական և կուսակցական նպատակներով պրոցեսը օգտագործելու փորձերին և լծվել կոլեգիալ մարմնով առանց կուսակցական դրոշի ժողովրդի ազատագրական պայքարը դրական հանգուցալուծման հասցնելու գործին: Եթե Փաշինյանն ուզում է այս նեխած համակարգի մեջ ինքը դառնա պետության ղեկավար կամ ինչ-որ մասնաբաժին ստանալ դրանից, ապա դա կործանման ճանապարհ է: Մենք այդքան ժամանակ չունենք»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հուլիսի 17-ին զինված խմբի կողմից զավթվել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Բանակցությունների շրջանակում Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ խմբի անդամներն այսօր հանդիպել էին ԱԱԾ ղեկավար Գ. Կուտոյանի հետ, ինչից հետո ՊՊԾ գնդի տարածքից ազատ արձակվեցին պատանդ պահվող բոլոր չորս ստիկանները, նրանց թվում փոխոտիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Փոխարենը խմբի անդամների համար ստեղծվեց մամուլի կետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան