Փաստաբանները, հնարավոր է, դիմեն ՄԻԵԴ
Երևանի Խորենացի փողոցում ծավալված դեպքերի ժամանակ, երբ մարդկանց համատարած բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունքներ, փաստաբանները խոչընդոտների են հանդիպել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Փաստաբանների պալատի փաստաբաններ Արսեն Մկրտչյանն ու Լիանա Բալյանը:
«Խոչընդոտը նաև դրսևորվել է ոստիկանության կողմից բերման ենթարկված անձի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու միջոցով, որ փաստաբաններին տեղեկություն չեն տրամադրում, և նրանք էլ չեն կարողանում իրականացնել իրենց պաշտպանյալների իրավունքների պաշտպանությունը», -նշեց Բալյանը:
Փաստաբանները ընդգծեցին, որ քրեական դատավարության նորմեր են խախտվել. մարդկանց ոստիկանական բաժանմունքներում պահել են պահանջված 3 ժամից ավելի, իսկ բերման ենթարկելիս էլ օրինական հիմքեր չեն ներկայացրել:
Արսեն Մկրտչյանը ներկայացրեց իր պաշտպանյալի դեպքը, երբ Խորենացի փողոցում, ոստիկանության և հավաքի մասնակիցների միջև բախումից հետո «ուղղակի քարին նստած է եղել և տարել են բաժին»:
«Տիգրան Մայիլյանը անզգուշություն էր ունեցել հայտնվել իրադարձությունների կիզակետում, ընդամենը կքանստած վիճակում ներկա է գտնվել այդ դեպքերին և ոչ մի կապ չի ունեցել դեպքերին», -ներկայացրեց Մկրտչյանը՝ նշելով, որ Քննչական կոմիտեում մասսայական անկարգությունների դեպքի առիթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իր պաշտպանյալը համարվում է կասկածյալ:
Նա տեղեկացրեց, որ Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որի անդամ է նաև ինքը՝ Բալյանը, պատրաստվում են քննչական մարմնին հարցում անել՝ հասկանալու այս օրերի ընթացքում որքան քաղաքացի է բերման ենթարկվել, որքան քաղաքացի է ունեցել փաստաբան և երբ են ազատ արձակվել:
«Այս տվյալները մեզ անհրաժեշտ են: Փաստաբանների պարտականությունն է օրենսդրորեն, պատշաճ կերպով պաշտպանել քաղաքացիների իրավունքները՝ ընդհուպ մինչև Եվրոպական դատարան», -հավելեց Բալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Անհիմն բերման ենթարկելու դեպքերը՝ ՓՊ-ի հանձնաժողովի նիստում
- ՓՊ-ն ՀՀ ոստիկանությունից ու պետական այլ մարմիններից պահանջում է չխոչընդոտել իրենց լիազորությունների իրականացմանը
- «Բռնությունը, բերման ենթարկումը ավելի շատ է բորբոքում մեր ժողովրդին»
- Իոնեսյան. Միայն Երևանում բերման է ենթարկվել 150-200 մարդ
- Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել. Ոստիկանություն
- Հունան Պողոսյան. «Բերման ենթարկվածները օրինական հիմքերով են տարվել»
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին