Չնայած զինյալները ՊՊԾ տարածքում մեքենա են հրդեհել, բանակցությունները կշարունակվեն. Բալասանյան
Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը Tert.am-ին տեղեկություն է փոխանցել, որ ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը գնդի տարածքում ավտոմեքենա է հրդեհել։
Վիտալի Բալասանյանը նշել է, որ այդուհանդերձ պետական համապատասխան գերատեսչություններն իրեն վստահեցրել են, թե կանտեսեն նրանց այդ քայլը և շարունակեն բանակցությունները մինչև զինված խումբը խաղաղ կերպով վայր կդնի զենքերը։
Հավելենք, որ քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն իր հերթին ասաց, որ զինյալները ՊՊԾ գնդի տարածքում վառել են ոստիկանական «Գազել»՝ ի նշան բողոքի։
Հարակից հրապարակումներ`
- Խորենացիում մեկնարկել է ցույցը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»
- Պետք է անհապաղ վայր դնեն զենքը, որից հետո նախագահը կհրավիրի Սեֆիլյանին. Վիտալի Բալասանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան