Խորենացիում մեկնարկել է ցույցը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»
Այս պահին Խորենացի փողոցը մարդաշատ չէ, սակայն մեկնարկել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տեղակայման շենքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի պաշտպանությամբ հանդես եկող քաղաքացիների բողոքի ցույցը։
Առաջին ելույթն ունեցավ «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը, այնուհետև խոսքը փոխանցեց «Սասնա ծռեր» խմբի վստահորդ Ալեք Ենիգոմշյանին։
Նշենք «Սասնա ծռեր» խմբի և ՀՀ իշխանությունների միջև միջնորդի դեր ստանձնած Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին ՊՊԾ գունդը գրաված զինյալների կամքով փոխարինել է ազատամարտիկ Աշոտ Մինասյանը։
Նախորդող օրերին հարթակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էր, ով մասամբ համակարգում էր ցույցերի ընթացքը։ Սակայն երեկ նա հայտարարեց որ գործընթացին հետևելու է որպես շարքային քաղաքացի և Խորենացի փողոցում ժողովրդի հավաքը կառավարելու հարթակը հանձնելու է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին և մնացած նախաձեռնող խմբին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան