Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Turkish Airlines-ն ազատել է 211 աշխատակցի
Թուրքական ազգային Turkish Airlines ավիափոխարդող ընկերության ավելի քան 200 աշխատակից ազատվել են աշխատանքից, այդ թվում Թուրքիայում հեղաշրջման փորձի հետաքննության հետ կապված: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է ավիաընկերությունը:
«Turkish Airlines-ն որոշում է ընդունել հուլիսի 22-ին դադարեցնել պայմանագիրը 211 աշխատողի հետ: Պատճառների թվում են՝ պահանջներին չհամապատասխանելը, անարդունավետությունը, անիրազեկվածությունը, նաև FETO ահաբեկչական կազմակերպությանն (ըստ թուրքական իշխանությունների ղեկավարում է Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը) աջակցելը»,- նշված է ավիաընկերության հայտարարության մեջ:
Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են հուլիսի 16-ին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Դրանից հետո ձերբակալվել է 13 հազար մարդ: Վերջին տվյալների համաձայն, բախումների արդյունքում զոհվել է 246 մարդ, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ տուժել:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում 42 լրագրողի ձերբակալության օրդեր է տրվել
- Թուրքիայում ձերբակալվել է Գյուլենի զարմիկը
- Թուրքիայի իշխանությունները Գյուլենի հետ կապ ունեցող 24 ԶԼՄ-ի զրկել են արտոնագրից
- Թուրքիայում կախաղան են հանել Ֆեթուլլահ Գյուլենի խրտվիլակը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին