«Փաստինֆո». Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել քրեական գործով մեղադրյալ Գարեգին Չուքասզյանի և մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ և օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։
Գ.Չուքասզյանը, ում նկատմամբ՝ որպես մեղադրյալի, խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Պարզվել է նաև, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- ըստ աղբյուրի՝ ասել են ՔԿ-ից։
Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մեղադրվում են 2015թ. ապրիլի 24-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. Իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը տանող ճանապարհ դեռ կա
- ԱԱԾ-ն կոչով դիմել է ՊՊԾ գնդում գտնվողներին
- Խորենացի փողոցի մասնակից Անի Նավասարդյանը ձերբակալվել է
- ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին մարդկանց կուտակումների վայրերում դրսևորել շրջահայացություն
- Խորենացիում զանգվածային անկարգությունների դեպքով քրգործ է հարուցվել, կան ձերբակալվածներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան