Իշխանությունը պետք է բացառիկ որոշում կայացնի. իրավապաշտպան
«Մեր երկրում այնպիսի իրադարձություններ են կատարվում, որոնք որ նախադեպ չեն ունեցել. սա մեր ազգային առանձնահատկությանը ոչ հարիր պրոցես է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համայնք և իրավունք» հ/կ նախագահ, իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը:
«Չեմ ուզում որևէ կողմի հասցեին մեղադրանք հնչեցրել: Խնդիրը նրանում է, որ մարդիկ, կարծես թե, այլընտրանք չեն տեսել: Կատարվում է մի պրոցես, որը դուրս է ՀՀ սահմանադրությունից և դրա մեջ շատ ավելի վտանգներ կան: Ավելի շատ կուզեի հորդորեինք, որ կողմերը գնան բանակցությունների և կոնկրետ փոխզիջումների»,-նշեց իրավապաշտպանը:
Ըստ նրա` երկրի իշխանությունները պետք է այնպիսի փոխզիջման գնան, որը նախադեպը չի ունեցել. «Իշխանությունները պետք է հետադարձ հայացք գցեն և հասկանան, ինչու այսպես եղավ, ինչ ճիշտ չէր արվել, ինչն է բաց թողնվել, պետք է այս հարցերի պատասխանները ստանալ, քննարկել գոնե իրենց ներսում, եթե ոչ հրապարակավ և փորձել լուծումներ տալ: Բարձրադիր իշխանությունը պետք է բացառիկ որոշում կայացնի, անհրաժեշտությունից ելնելով անգամ օրենքից դուրս որոշում կայացնի, որի իրավունքը վերապահված է ՀՀ նախագահին: Իսկ եթե քրեական օրենսգրքի ամբողջ ուժով խնդրին մոտենանք, դրա հետևանքները կարող են ծնել նոր պրոցեսներ»:
Սամվել Մկրտչյանի խոսքով՝ դժգոհության ալիքն էր, որ մարդկանց տարավ Խորենացի փողոց. «Չպետք է բացառել, որ ներքին վիրավորանքից ելնելով այսօր կարող են դուրս գալ փողոց և սադրիչ գործողություններ կազմակերպել, որի պատասխանատվությունը կարող է մնալ այդ տղաների վրա: Հաճախ լսում ենք հասարակության շուրթերից, որ այս իրադարձությունները շատ ճիշտ եղան, շատ լավ եղավ... որևէ բան ճիշտ չի եղել, ամեն ինչ ի սկզբանե սխալ էր»:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» ջոկատի անդամներին, նա կարծիք հայտնեց, որ նրանք այն մարդիկ են, որոնք որ միշտ կանգնած են հայրենիքի համար և բնականաբար երբևէ չէին ցանկանա, որ զոհ ունենայինք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան