Օբաման գնահատել է Հիլարի Քլինթոնին որպես ԱՄՆ նախագահի «առավել պատրաստված» թեկնածու
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանակակից պատմության մեջ ԱՄՆ նախագահի «առավել պատրաստված» թեկնածուն է: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Նրա խոսքով, դժվար է գտնել որևէ մեկին, բացի Քլինթոնից, ով գիտի ավելի շատ ներքին և արտաքին քաղաքականության մասին, ով քաղաքականության մեջ «կոշտ է, ինչպես մեխը», և նրան «առաջ է տանում այն, ինչ օգուտ է Ամերիկային»:
Օբաման նաև հավելել է, որ Քլինթոնը հասկանում է ժամանակակից ժողովրդավարությունը:
«Նա ոչ միշտ է փորձում տպավորություն գործել: Կան մարդիկ, ովքեր ավելի լավ են ելույթ ունենում: Բայց նա գիտի իր գործը: Հենց դա էլ անհրաժեշտ է այս գրասենյակում (Սպիտակ տուն) լավ աշխատանքի համար»,- ասել է Օբաման: