Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,29%-ով՝ հասնելով 44,06 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,26%-ով՝ հասնելով բարելի համար 45,57 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: