Թերեզա Մեյը Brexit-ը կքննարկի Իռլանդիայի վարչապետի հետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեքշաբթի օրը Լոնդունում կհանդիպի Իռլանդիայի վարչապետ Էնդ Քեննի հետ,- գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցչին:
«Մեյը կընդունի Իռլանդիայի վարչապետին՝ բանակցություններ անցկացնելու համար: Այսպիսով, վարչապետը շարունակում է հանդիպումների շարքը՝ Մեծ Բրիտանիայի շրջանների ղեկավարների հետ»,-բրիտանական լրատվամիջոցները մեջբերել են ներկայացուցչի խոսքերը:
Ավելի վաղ Մեյը այցելել էր Հյուսիսային Իռլանդիա, որպեսզի քննարկի երկրի՝ Եվրամիությունից դուրս գալու պայմանները: Անցած շաբաթ Իռլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Մեն, Ջերսի և Գերնսի կղզիները անցկացրել են արտահերթ բրիտանա-իռլանդական գագաթնաժողով՝ Քարդիֆում:
Հյուսիսային Իռլանդիան և Շոտլանդիան աջակցում են ԵՄ անդամակցության պահպանմանը, իսկ Անգլիան և Ուելսը քվեարկել են միությունից դուրս գալու օգտին: Հունիսի 23-ին անցկացված հանրաքվեի արդյունքները պատճառ են հանդիսացել, որպեսզի Շոտլանդիան հայտարարի նոր հանրաքվե անցկացնելու մասին, իսկ Իռլանիան էլ Հյուսիսային Իռլանդիային միանալու հնարավորության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան