Անի Նավասարդյանն ազատ է արձակվել
Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի ժամանակ աչքի ընկած Անի Նավասարդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով,- Panorama.am-ին տեղեկացրեց Անիի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
«Որոշման մեջ նշված է, որ փաստական տվյալների համակցությամբ որևէ ապացույց ձեռք չի բերվել հաստատելու համար այն կասկածները, որով նա կասկածվում էր հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ»,- նշեց փաստաբանը:
Անի Նավասարդյանն արդեն ազատ է արձակվել:
Հիշեցնենք՝ նա ձերբակալվել էր հուլիսի 23-ին: Անին Խորենացիում տեղի ունեցած հավաքներից մեկում հայտարարել էր, թե իր ազգականը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան