Մինչ այս պահը ոչ մի բանակցություն տեղի չի ունենում. Ալեք Ենիգոմշյան
Խորենացի փողոցում մեկնարկել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տեղակայման շենքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի պաշտպանությամբ հանդես եկող քաղաքացիների բողոքի ցույցը։
«Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը սկսելով հանրահավաքը՝ նախ փոխանցեց «Սասնա ծռեր» խմբի անդամների ջերմ ողջույնները:
«Շուտով 48 ժամ կանի, որ տղաները չունեն ոչ սնունդ, ոչ էլեկտրական հոսանք, ոչ բժշկական ծառայություն, չնայած ներսում գտնվող վիրավոր երիտասարդ տղայի, չունեն հեռահաղորդակցության միջոցներ: Բայց դա բացարձակապես չի ազդում տղաների ոգու, մնացած ամեն ինչի վրա»,- հայտարարեց նա:
Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ չնայած նախօրեին հայտարարվել է նոր բանագնացի մասին («Սասնա ծռեր» խմբի և ՀՀ իշխանությունների միջև միջնորդի դեր ստանձնած Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին ՊՊԾ գունդը գրաված զինյալների կամքով փոխարինել է ազատամարտիկ Աշոտ Մինասյանը), սակայն մինչ այս պահը ոչ մի բանակցություն տեղի չի ունենում:
«Ամեն ինչ սառած վիճակում է»,- նշեց նա:
Ըստ նրա, իրավիճակը մնում է նույնը, իսկ իշխանությունների փորձերը՝ կոտրել խմբի անդամների վճռականությունը, կորովը, զուր են:
«Մենք ոստիկանության հետ բախումներ չենք փնտրում, բայց եթե իրենք ման են գալիս բախում, մենք բախումներից չենք վախենում»,- հավելեց Ալեք Ենիգոմշյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Զինված խմբի վիրավոր անդամին առաջարկվել է տեղափոխել հիվանդանոց
- ԱԱԾ. Իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը տանող ճանապարհ դեռ կա
- Ալեք Ենիգոմշյանը ներկայացրեց նոր բանակցողից ակնկալիքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան