ՊՊԾ գնդի տարածքում մտած զինված խումբն այրել է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը. Ահարոնյան
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը:
Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար:
Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը»:
Այս պահին երրորդ մեքենան է այրվում
Հարակից հրապարակումներ`
- Մինչ այս պահը ոչ մի բանակցություն տեղի չի ունենում. Ալեք Ենիգոմշյան
- ԱԱԾ. Իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը տանող ճանապարհ դեռ կա
- Չնայած զինյալները ՊՊԾ տարածքում մեքենա են հրդեհել, բանակցությունները կշարունակվեն. Բալասանյան