Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Պուտինին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ ցուցաբերած աջակցության համար: Փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում նախագահ Պուտինին ու բոլոր պաշտոնական ներկայացուցիչներին»,-ասել է նա:
Նա նշել է, որ G20-ի հանդիպումներին ընդառաջ օգոստոսին բանակցություններ տեղի կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել հարաբերությունների վերականգնմանն ուղղված քայլերը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում զինված հեղաշրջման տապալված փորձից հետո 13 հազար մարդ է ձերբակալվել:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում 42 լրագրողի ձերբակալության օրդեր է տրվել
- Թուրքիայում ձերբակալվել է Գյուլենի զարմիկը
- Թուրքիայի փոխվարչապետ. Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ ժողովրդավարության սկզբունքներին
- Թուրքիան դադարեցրել է երկրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործունեությունը
- Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո 58 հազար մարդ կորցրել է աշխատանքը
- Թուրքիան արգելափակել է WikiLeaks-ը
- Թուրքագետ. Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի իրականացման հետևում կարող են լինել արտաքին ուժեր