ԱԱԾ-ն կոչով դիմել է ՊՊԾ գնդում գտնվողներին
«Այսօր ՊՊԾ գնդում գտնվողներին հասանելի է եղել հետևյալ բովանդակությամբ կոչը»,-ֆեսյբուքյան իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ու տեղադրել նրանց ուղղված ԱԱԾ կոչի լուսանկարը:
Այսպիսով, ՊՊԾ գնդում գտնվողներին տեղեկացվում է նրանց կատարած հանցանքների մասին՝ պատանդներ վերցնել, շենք-շինություններ զավթել և այլն: Կոչում նշվում է, որ այս հանցանքները կատարած անձանց սպասում է մինչև 15 տարի ազատազրկում:
«Զինված խմբի բոլոր անդամներին մեկ անգամ ևս հորդորում ենք դրսևորել ողջամտություն, վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին»,-նշվում է կոչում:
Մանրամասները՝ լուսանկարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին