Թուրքական բանտերում ապստամբների հետ միասին 62 երեխա պահվում
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում առնվազն 62 երեխա է ձերբակալվել Թուրքիայում: Երեխաները մինչ այժմ գտնվում են բանտերում և չեն կարողանում կապ հաստատել ծնողների հետ: The Telegraph-ին հղում անելով գրում է Rosbalt.ru-ն:
Հրատարակությունը գրում է, որ խոսքը Kuleli ռազմական դպրոցում սովորողների մասին, ովքեր ձերբակալվել են պետության դեմ դավադրությանը մասնակցելու կասկածանքով: Դեռահասները 14-17 տարեկան են: Հաղորդվում է, որ ապստամբությունից առաջ երեխաներին ստիպել են համազգեստ հագնել և չլիցքավորված զենք վերցնել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխաներից ոմանց ծնողներին զանգել են դպրոցից և հաղորդել, որ իրենց երեխաները երեկույթի են հրավիրված: Սակայն ավելի ուշ, երբ երեխաները կարողացել են կապվել իրենց ծնողների հետ, նրանք հայտնել են, որ դպրոցի հրամանատարները վերցրել են իրենց հեռախոսները, տվե համազգեստ, զենք և ստիպել պահպանել դպրոցի շենքը: Արդյունքում հրամանատարները փախել են, իսկ աշակերտներին ձերբակալել են: Որոշ երեխաների ծնողներ էլ հայտարարել են, որ իրենց երեխաներին դպրոցում այդ օրը դպրոցում գայթակղելով պահել են՝ ասելով, որ պիտի հանդիպեն հայտնի ֆուտբոլիստների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Turkish Airlines-ն ազատել է 211 աշխատակցի
- Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո 58 հազար մարդ կորցրել է աշխատանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան