Էրիկ Կլեպտոնը վաճառել է կիթառն՝ ընկերոջն օգնելու համար
Բրիտանացի ռոք երաժիշտ ու երգահան Էրիկ Կլեպտոնի կիթառն ամերիկյան Դալլաս քաղաքում կայացած աճուրդում վաճառվել 45 հազար դոլարով: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը: Կիթառով Քլեպտոնը ելույթ է ունեցել 2015 թվականի մայիսին Լոնդոնում իր 70-ամյակին նվիրված համերգի ժամանակ:
Երաժշտական գործիքի նոր սեփականատիրոջ անունը հայտնի չէ:
Կլեպտոնը վաճառել է կիթառը, որպեսզի օգնի ընկերոջը՝ բլյուզ կիթառահար Ջոննի Նիկոլասին: Նրա կինը վերջերս մահացել է լեյկոզից, իսկ այժմ Նիկոլասը պետք է վճարի հսկայական բժշկական ծախսերը:
Heritage Auctions-ի վաճառքում ներկայացվել է 120 արժեքավոր երաժշտական գործիք: Վաճառքից աճուրդային տունը ստացել է 380 հազար դոլար: