
Թուրքիայում 42 լրագրողի ձերբակալության օրդեր է տրվել
Թուրքիայի իշխանությունները երկրում հեղաշրջման փորձից հետո 42 լրագրողի ձերբակալության օրդեր են տվել: Այս մասին գրում է Գազտեա.ռու կայքը՝ հղում անելով Reuters-ին:
Ներկա պահին հետախուզման և լրագրողների ձերբակալության օպերացիա է իրականացվում, որոնք կասկածվում են Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:
Ավելի վաղ Թուրքիայում ձերբակալվել էր Գյուլենի ազգականը, Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի բարձրագույն խորհուրդը դադարեցրել էր Գյուլենի հետ կապ ունեցող 24 ԶԼՄ-ի հեռարձակումների արտոնագրերը:
Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են հուլիսի 16-ին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 13 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ձերբակալվել է Գյուլենի զարմիկը
- Թուրքիայի իշխանությունները Գյուլենի հետ կապ ունեցող 24 ԶԼՄ-ի զրկել են արտոնագրից
- Թուրքիայում կախաղան են հանել Ֆեթուլլահ Գյուլենի խրտվիլակը