Հալեպի պետական թանգարանը դարձել է հրթիռակոծությունների թիրախ
Հալեպի պետական թանգարանը մի քանի անգամ հրթիռակոծվել է զինյալ ահաբեկչական խմբավորումներից կողմից: Հալեպի «Գանձասար» թերթը գրում է, որ երեկ առավոտյան ևս տասնյակ հրթիռների թիրախ է դարձել մշակութային օջախը: Թանգարանը նյութական մեծ վնասներ է կրել:
Օրեր առաջ Սիրիայի թանգարանների և հնությունների տնօրինությունը հաղորդագրություն էր տարածել՝ դատապարտելով զինյալ ահաբեկական խմբավորումներից կողմից Հալեպի պետական թանգարանի հրթիռակոծումը:
Հալեպի պետական թանգարանը հիմնվել է 1931 թվականին, հավաքածուում են Հալեպի և աշխարհի կարևորագույն հնություններ և գանձեր:
Լուսանկարները՝ «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան