Ռուբեն Դիշդիշյան. «Երկրաշարժ»-ը ֆիլմ է ոչ միայն աղետի մասին, այլև՝ բարդ դրամա
Սպիտակի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմի վրա աշխատանքները սկսվել են երեք տարի առաջ, երբ մեզ ներկայացրեցին Արսեն Դանիելյանի և Հրանտ Բաղդասարյանի սցենարը: Գաղափարը ողջունվեց, բայց ներկայացված նյութը շատ հայկական էր: Կես տարի աշխատել են ֆիլմի սցենարի վրա, որպեսզի այն հետաքրքիր դառնա նաև ռուս (և ոչ միայն) հանդիսատեսին,-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է «Մարս մեդիա» կինոընկերության նախագահ, ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը:
Ըստ նրա պատմածի, սցենարի համահեղինակներ Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին բավակաչափ վերամշակել են այն, մտցրել են ռուս կերպարներ՝ Կոնստանտին Լավրոնենկոյի, Մարիա Միրոնովայի, Արտյոմ Բիստրովի, Դանիել Իզոտովի հերոսներին:
«Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հետ շատ հարմար էր աշխատելը: Նրա համար «Երկրաշարժ» ֆիլմը շատ անձնական նախագիծ է, և նա որպես ռեժիսոր ջանքերն ամբողջությամբ ներդրել է»,- ասել է պրոդյուսերը:
Ըստ Ռ. Դիշդիշյանի, «Երկրաշարժ»-ը ոչ միայն ֆիլմ է աղետի մասին, նաև բարդ դրամա, ֆիլմ՝ հիմնված իրական ողբերգական իրադարությունների վրա, որը հիշում են ռուսների մեծ մասը:
«Մենք շատ ենք անհանգստանում այս նախագծի համար: Մեր խնդիրն է՝ ֆիլմն առավելագույն քանակությամբ հանդիսատեսի դիտի»,- նշել է նա:
Պրոդյուսերի խոսքով, կարծիքներ են հնչել, թե ֆիլմը մեծահասակ հանդիսատեսի համար է, նրանց, ովքեր հիշում են Խորհրդային միությունը, բայց դա այդպես չէ. «Ես վստահ եմ, որ այն կարող է պահանջարկ ունենալ նաև երիտասարդների շրջանում: Մենք ուզում ենք «Երկրաշարժ»-ը դարձնել ֆիլմ –իրադարձություն: Հանդիսատեսի առաջին արձագանքներից ակնհայտ է, որ որևէ մեկը անտարբեր չի մնում, հուզիչ է»:
Նա տեղեկացրեց է, որ այսօր Գյումրիում կայանալու է ֆիլմի փակ դիտումը:
«Նրանց արձագանքը, թերևս, մեզ համար ամենակարևորն է»,- ասել է Ռ. Դիշդիշյանը:
Նա նաև հայտնել է, որ Մոսկվայում ֆիլմի շնորհանդեսը կայանալու է նոյեմբերի 17-ին, հրավիրվելու են 1988 թ. այդ իրադարձություններին մասնակցած ռուս փրկարարներ և բժիշկներ:
Ֆիլմը վարձույթ դուրս կգա Ռուսաստանում դեկտեմբերի 1-ին, դրանից մեկ շաբաթ առաջ՝ Հայատանում: Նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներում ֆիլմը լինելու է վարձույթում:
«Հայաստանի համար մենք հատուկ տարբերակ ենք արել, որը մի քիչ տարբերվում է ռուսականից, կրկնօրինակված է հայերեն»,- ասել է ֆիլմի պրոդյուսերը:
Covert Media ամերիկյան ընկերությունը հանդիսանալու է «Երկրաշարժ» ֆիլմի միջազգային դիստիբյուտրը:
1988 թվական դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41րոպե 22,7 վայրկյանին ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:
1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի նման ավերիչ ուժի երկրաշարժեր երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան լինում են 15-20 հատ:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում կայանալու է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի հայալեզու տարբերակի փակ դիտումը
- Սպիտակի երկրաշարժի մասին նոր ֆիլմ կնկարահանվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան